Թուրքիայի պատճառով Սիրիայի անվտանգության գոտիների վերաբերյալ համաձայնության չեն հասել
Կողմերը չեն կարողացել համաձայնության գալ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են դեսկալացիայի չորս գոտիների հստակեցումը և այդ տարածքներում անվտանգության միջոցառումների ապահովումը: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` Սիրիական հակամարտության կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը:
Սիրիական կառավարության պատվիրակության ղեկավար Բաշար ալ-Ջաաֆարին ևս հայտնել է Աստանայում կայացած բանակցությունների անհաջող ելքի մասին: Նա դրա պատճառ անվանել է Թուրքիայի բռնած դիրքորոշումը:
«Թուրքական պատվիրակությունը դեմ է հանդես եկել դեսկալացիայի գոտիների մասին հուշագրի փաթեթի հետ կապված որևէ փաստաթղթի ընդունմանը»,- ասել է սիրիացի դիվանագետը` հավելելով, որ թուրքական պատվիրակությունը «Աստանա-5»-ին բացասաբար է տրամադրված եղել, և դրա արդյունք էլ հանդիսացել է բանակցությունների «համեստ արդյունքը»:
Օրերս Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել էր, որ Սիրիայում դեսկալացիայի երկրորդ և երրորդ գոտիների սահմանները գրեթե հստակեցվել են: