Հայերեն   English   Русский  

​Սպիտակ տունը Պուտինի և Թրամփի երկրորդ զրույցը որպես լիարժեք հանդիպում չի ճանաչել


  
դիտումներ: 1126

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները «կարճ զրույց» են ունեցել ընթրիքից հետո՝ կազմակերպված Համբուրգում G20-ի գագաթաժողովի շրջանակներում, սակայն այն չի կարելի երկու առաջնորդների լիարժեք հանդիպում անվանել:

Այս մասին, ինչպես գրում է Reuters-ը, լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը: «Ոչ մի «երկրորդ հանդիպում» չի եղել նախագահներ Թրամփի և Պուտինի միջև, եղել է միայն կարճ զրույց ընթրիքից հետո: Այն տեղեկությունները, թե, իբր, Սպիտակ տունը փորձում է թաքցնել երկրորդ հանդիպման փաստը, կեղծ են»,-ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Թրամփին այդ հանդիպման մասին լուրերը շփոթեցրել են: Նրա խոսքով՝ մամուլը գիտեր այն մասին, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բոլոր առաջնորդներին ընթրիքի է հրավիրել: Թրամփը Թվիթերի իր էջում գրել էր, որ ԶԼՄ-ները «չարաբաստիկ են համարում նույնիսկ G20-ի հանդիպումը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: