Հայերեն   English   Русский  

​Ռասաֆա քաղաքն ազատագրվել է «Իսլամական պետություն»-ից


  
դիտումներ: 1158

Սիրիական բանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել է հնագույն Ռասաֆա քաղաքը, փոխանցում է Rosbalt-ը:

Ռասաֆա քաղաքի պատմական արժեքը համեմատում են հայտնի Պալմիրայի ժառանգության հետ: Քաղաքի ադմինիստրացիայի ներկայացուցիչ Աբդուալ Վիտարը հայտնել է, որ ռուսական ավիացիայի աջակցությամբ սիրիական կառավարական բանակը հետ է վերադարձրել քաղաքը, որն ունի մեկ ու կես հազարամյակի պատմություն: Սակայն նրա խոսքով՝ «Իսլամական պետության» գրոհայինները քաղաքում ականապատել են պատմական մի շարք հուշարձաններ, այդ թվում քաղաքային դարպասները, միջնաբերդը, սուրբ Սերգի տաճարը, ամրոցների պատեր և աշտարակներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: