Սպիտակ տան մամուլի քարտուղարի օգնականը հրաժարական է տվել
« Ես հրաժարականի մասին դիմում եմ ներկայացրել: Այն անմիջապես ուժի մեջ կմտնի: Ինձ համար պատիվ էր ծառայել ԱՄՆ-ի նախագահին», - պարբերականը մեջբերում է Շորթի խոսքերը:
Հաղորդվել է, որ Շորթը հրաժարական է տվել իր հեռացման շուրջ տարածված ասեկոսեներից հետո:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Politico պարբերականը, Սպիտակ տան հաղորդակցությունների գծով նոր տնօրեն Էնթոնի Սկարամուչին հայտարարել է, որ մտադիր է հեռացնել աշխատանքից բոլորին, եթե անհրաժեշտ լինի դադարեցնել տեղեկությունների արտահոսքը լրատվամիջոցներ:
Հաղորդվել էր, որ Շորթը պետք է առաջին անձը լիներ այդ ցուցակում: Հիշեցնենք, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը ևս հրաժարական էր տվել: