Հայերեն   English   Русский  

​Թրամփը նոր հակառուսական պատժամիջոցների մասին օրենք է ստորագրել


  
դիտումներ: 1140

"Интерфакс" լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիում գտնվող ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին օրենք է ստորագրել և այժմ արդեն դրանց չեղարկման համար անհրաժեշտ կլինի Մոսկվայի կողմից իր պարտականությունների իրականացումը։ Գրում է Russian.rt.com-ը։

Ընդ որում՝ Փենսը հայտարարել է, որ իրենք ցանկանում են, որպեսզի հակառուսական պատ-ժամիջոցները չեղարկվեն, սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ Մոսկվան իրականացնի իր ստանձնած պարտականությունները։

Միևնույն ժամանակ Փենսը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի վերջին դիվանագիտական քայլերը ցավոք սրտի հակառակի մասին են հուշում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: