Թրամփը հերքել է տեղեկությունը, որ Սպիտակ տանը աղբանոց է անվանել
դիտումներ: 831
«Ես սիրում եմ Սպիտակ տունը, որն ամենահիասքանչ շենքերից և բնակավայրերից մեկն է, որ երբևէ տեսել եմ: Սակայն կեղծ ԶԼՄ-ները հայտնում են, որ ես այն աղբանոց եմ անվանել: Իսկ դա ճիշտ չէ», - գրել է Թրամփը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին որ Թրամփը Նյու Ջերսիում իրեն պատկանող գոլֆ ակումբի անդամների հետ ունեցած զրույցի շրջանակներում Սպիտակ տունն իսկական աղբանոց է անվանել: