Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում կալանավորել են ֆրանսիացի լրագրողի


  
դիտումներ: 772

Թուրքիայի անվտանգության ուժերի աշխատակիցները Իրաքի հետ սահմանին ձերբակալել են Ֆրանսիայի քաղաքացի, անկախ լրագրող Լոպեր Ժան Ռենե Բյուրոյին` նրան կասկածելով Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու մեջ: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

նրան կասկածելով Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու մեջ: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ ֆրանսիացուն ձերբակալել են հուլիսի 26-ին Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգում գտնվող «Հաբուր» անցակետն անցնելիս: Անձնական խուզարկման ընթացքում նրա մոտ հայտնաբերվել են լուսանկարներ և փաստաթղթեր, որոնք վկայում են Սիրիայում քրդական Ժողովրդավարական միություն կուսակցության հետ կապեր ունենալը: Պաշտոնական Անկարան Ժողովրդավարական միությունը համարում է Քրդական բանվորական կուսակցության հետ կապեր ունեցող ահաբեկչական խմբավորում:

Ֆրանսիայի քաղաքացուն ձերբակալել և տարել են ահաբեկչության դեմ պայքարի` Շըրնաք նահանգի բաժանմունք, որտեղ ուսումնասիրել են առգրաված նյութերը: Թուրքական գործակալությունը հայտնում է, որ ըստ դրանց վերլուծության արդյունքների` կասկածյալը PKK-ի մասին ֆոտոսոսիա է արել և մի շարք հարցազրույցներ պատրաստել, որոնք քարոզում են տարածաշրջանում կուսակցության գործունեությունը:

Բացի այդ, խուզարկման ընթացքում Բյուրոյի մոտ հայտնաբերվել են «զենքի մատակարարման ցուցակ» նշումով փաստաթղթեր և Քրդական բանվորական կուսակցությանը պատկանող մի շարք այլ փաստաթղթեր ու տեսանյութեր: Թուրքական դատարանի որոշմամբ ֆրասիացին կալանավորվել է:

Քրդական բանվորական կուսակցությունը 1984 թ-ից Թուրքիայի` հիմնականում քրդերով բնակեցված հարավարևելյան շրջաններին անկախություն տրամադրելու համար պայքար է մղում: Այդ ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով մահացել է ավելի քան 40 հազար մարդ:

Պաշտոնական Անկարայի և Թուրքիայի կազմում ինքնավարության ստեղծման համար պայքարող քրդերի միջև զինված հակամարտությունը սրվել է 2015 թ-ի ամռանը՝ Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Այդ ժամանակ մահացել է 32 մարդ, հիմնականում՝ քրդեր: Քրդական բանվորական կուսակցության մարտիկները, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպության անդամներ, թուրքական իշխանությանը մեղադրել են իսլամիստներին աջակցելու մեջ՝ վերսկսելով թուրքական ուժայինների դեմ պարտիզանական պայքար:

2015 թ-ի հուլիսին հակամարտության վերսկսման հետևանքով, ըստ տեղեկության, սպանվել են մի քանի հազար թուրք զինվորականներ, կազմակերպության հարյուրավոր զինյալներ: Խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը կարող է կազմել 500-ից մինչև հազար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: