Հայերեն   English   Русский  

Տարվա սկզբից ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին 230-ից ավել ներգաղթյալ է մահացել․ ՄԱԿ


  
դիտումներ: 1834

2017թ․ սկզբից ավելի քան 230 ներգաղթյալ մահացել է Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանը հատելու փորձի ընթացքում: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Գրում է Russian.rt.com-ը:

«Գործակալության տվյալներով՝ այս տարի 232 ներգաղթյալի մահվան դեպք է գրանցվել, ինչը 17%-ով գերազանցում է նախորդ տարի նույն ժամանակահատվածում մահացածների (204 մարդ) թվին», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Դյուժարիկի խոսքերը:

Նա նաև ընդգծել է, որ Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունում մտահոգված են նման թվերով, քանի որ ԱՄՆ-ի սահմանապահ ուժերի տվյալները վկայում են դեպի երկիր ներգաղթյալների արտահոսքի կրճատման մասին:

Ավել վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը օրենք է ընդունել, որի համաձայն Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանի միջև պատի կառուցման համար 1,6 միլիարդ դոլար կհատկացվի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: