Հայերեն   English   Русский  

​Ամանդա Սեյֆրիդի ֆոտոշարքը Elle ամսագրի համար. Լուսանկարներ


  
դիտումներ: 3683

Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Ամանդա Սեյֆրիդը, որը մարտի վերջերին առաջին անգամ մայրիկ էր դարձել, ամուսնուն` Թոմաս Սադոսկիին դուստր պարգևելով, Elle ամսագրի համար ֆոտոշարքի է մասնակցել: Գրում է Popcornews.ru-ն:

Գեդեցիկ ֆոտոշարքի հեղինակներից մեկը դարձել է բրիտանացի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը` Ալեքսիս Լյուբոմիրսկին:

Ներկայումս Ամանդան գրեթե չի բաժանվում դստերից և վերջինիս անգամ իր հետ ֆոտոշարքի համար նկարահանման հրապարակ էր տարել: Դերասանուհին չի պատրաստվում տնային տնտեսուհու վերածվել կամ երկարաժամկետ արձակուրդ գնալ, քանի որ ամեն կերպ փորձում է համատեղել աշխատանքն ու մայրությունը:

Նրան դա դեռևս հաջողվում է, և նա ինչպես երջանիկ մոր, այնպես էլ հաջողակ կնոջ տեսք ունի: Շատ շուտով Սեյֆրիդը կմասնակցի «Մամա միա» մյուզիքլի շարունակության նկարահանումներին, որտեղ նրա հետ միասին հանդես կգան Մերիլ Սթրիփը, Պիրս Բրոսնանը և Քոլին Ֆերտը:

Ամանդա Սեյֆրիդ 1

Ամանդա Սեյֆրիդ 1

Ամանդա Սեյֆրիդ 1

Ամանդա Սեյֆրիդ 1

Ամանդա Սեյֆրիդ 1

Ամանդա Սեյֆրիդ 1





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: