Թուրքիայում հեղաշրջման փորձի մասնակից մեղադրյալներն այսուհետև համազգեստ կկրեն
Ավելի վաղ Թուրքիայի նախագահն առաջարկում էր 2016 թ-ի ռազմական հեղաշրջման փորձի մասնակից մեղադրյալներին հագցնել կոմբինեզոն, ինչպիսին կրում էին Գուանտանամոյում բանտարկվածները: Օրերս Էրդողանը վերահաստատել է իր մտադրությունը` հավելելով, որ ահաբեկչության մեջ կասկածյալերը պետք է կրեն պիջակ և տաբատ:
Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիայի մարզադաշտում ելույթ ունենալիս Թուրքիայի նախագահը մանրամասնել է, որ բաճկոններն ու կոմբինեզոնները լինելու են մուգ նշագույն: «Այսուհետև նրանք դատարան չեն գա այնպես, ինչպես իրենք ուզում են»,- հայտարարել է Էրդողանը:
Հուլիսին` ռազմական հեղաշրջման փորձի տարելիցի նախօրեին, թուրքական բանակի նախկին զինվորը դատարան էր ներկայացրել «Hero» գրությամբ շապիկով: Արդյունքում նման շապիկներ հագած տասնյակ անձինք ահաբեկչության քարոզչության մեղադրանքով ոստիկանության կողմից ձերբակալվել են: Պաշտոնական Անկարան այդ գրությունը վերծանում է որպես «Hoca Efendi Razı Olsun», որը թարգմանաբար նշանակում է «Թող վարպետը գոհ լինի»: Նրանք կասկածում են, որ «վապետ» բառի կիրառումն այստեղ մատնացույց է անում «Հիզմեթ» շարժման ղեկավար, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին:
Հիշեցնենք, որ 2016 թ-ի հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան:
Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլնեին ձերբակալելու որոշում է կայացրել: Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ` Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով: Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմ է հաստատվել:
Քանի դեռ Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմ է հաստատված, սահմանափակումներ են սահանվել հանրահավաքների և որոշ զանգվածային միջոցառումների համար, ուժային կառույցներն առավել լայն իրավունքներ են ստացել: Միևնույն ժամանակ, մի շարք եվրոպական երկրներ և թուրքական ընդդիմությունը քննադատաբար են մոտենում արտակարգ դրության նոր երկայացմանը` նշելով, որ այն սպառնում է երկրի բնակչության ազատությանը: