Օգոստոսի 1-6-ը Բելառուսի մայրաքաղաք Միսնկում տեղի ունեցած Վիկտոր Լիվենցևի անվան միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են մեկ ոսկե մեդալ:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Գերծանր քաշային կարգում հաղթող է ճանաչվել Գուրգեն Հովհաննիսյանը: Մարզիչ Սարգիս Նիկողոսյանի գլխավորությամբ մրցավայր էին մեկնել 5 բռնցքամարտիկ :