«Նորդուզ-Մեղրի» անցակետը համատեղ օգտագործելու մասին օրենքն ուժի մեջ է մտել
դիտումներ: 1581
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է իրանագետ Արմեն Իսրայելյանը:
«Իրանի սահմանադրության համաձայն՝ Մեջլիսի կողմից ընդունված բոլոր որոշումները պետք է հանձնվեն Սահմանադրության պահապան խորհրդի քննարկմանը։ Պահապան խորհուրդը պարտավոր է փաստաթուղթը ստանալու պահից առավելագույնը 10 օրվա ընթացքում քննության առնել այն և որոշել դրա համապատասխանությունը իսլամի նորմերին և Սահմանադրությանը։
Դրանում հակասություն նկատելու դեպքում Պահապան խորհուրդն այն վերադարձնում է Մեջլիսի վերանայմանը։ Հակասություն չլինելու դեպքում որոշումը օրենքի ուժ է ստանում։