Հայերեն   English   Русский  

Պատանի ձյուդոյիստներն անհաջող են հանդես եկել աշխարհի առաջնությունում


  
դիտումներ: 863

Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյում կայացած ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն անհաջող է հանդես եկել:

Յուրի Իսրայելյանը (50 կգ քաշային կարգ) եւ Տիգրան Յաղուբյանը (60 կգ) պարտվել են մեկնարկային գոտեմարտերում: Արտյոմ Ղալաչյանը (60 կգ) ու Մամիկոն Ավետիսյանն (81 կգ) առաջին գոտեմարտերում հաղթել են, սակայն հաջորդում երկուսն էլ զիջել են մրցակիցներին:

«Արդյունքներից գոհ լինել չեմ կարող, քանի որ մեդալ չենք նվաճել: Տղաների պատրաստվածությունն այնքան էլ լավ չէր: Մենք այս տարի չէինք կարողացել միջազգային հավաքներ անցկացնել: Բացի այդ, Հայաստանի պատանի ձյուդոյիստներն աշխարհի առաջնությանն առաջին անգամ էին մասնակցում, ավելի լարված էին:

Մամիկոն Ավետիսյանն իր երկրորդ գոտեմարտում պարտվել էր աշխարհի ապագա չեմպիոնին: Հետո մոլդովացի մարզիկը հարցազրույցի ընթացքում նշել էր, որ շատ բարդ գոտեմարտ է ունեցել հայ ձյուդոյիստի հետ»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց հավաքականի ավագ մարզիչ Հակոբ Առաքելյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: