Հայերեն   English   Русский  

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել


  
դիտումներ: 2020

Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը կազմել է 4.3 բալ:

Այս մասին հայտնել են Թուրքիայի կառավարությանը կից Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչությունից:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը` հղում կատարելով վարչությանը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 07:30-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Փազարջըք շրջանում` 7 կմ խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Ըստ թուրքական զեկույցի` Թուրքիայում 2000-2017 թվականներն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 164 հազար 307 երկրաշարժ: Միայն այս տարվա հունվարին Թուրքիայում գրանցվել է 1.0-5.3 բալ ուժգնության շրջակայքում 1351 երկրաշարժ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: