Ռեքս Թիլերսոնը մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին
«Ռուսաստանը զենք է մատակարարում «Թալիբանին», և դա միջազգային նորմերի և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նորմերի ակնհայտ խախտում է: Մենք դեմ ենք դրան և կոչ ենք անում ռուսական կողմին ուշադրություն արժանացնել այդ հանգամանքը», - հայտարարել է Թիլերսոնը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իր ելույթում հիշատակել ահաբեկիչներին ռուսական զենքի ենթադրյալ մատակարարման մասին:
Նա ընդգծել է, որ եթե ինչ-որ մեկը մտադիր է զենք մատակարարել, ապա դա պետք է իրագործվի միայն Աֆղանստանի կառավարության միջոցով:
Ավելի վաղ Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումից հետո իր գործողություններում սկսել է զսպվածություն ցուցաբերել: