Սոչիի ոստիկանությունը քրեական գործ չի հարուցի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի դեմ
դիտումներ: 987
Մոսկվացի մոդել Նիկոլ Տենը Հայաստանի հավաքականի ըմբիշին մեղադրել էր Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո իրեն ծեծելու մեջ:
Դատաբժշկական փորձաքննության արդյունքները չեն հաստատել մոդելի խոսքերը: Իրավապահ մարմինների աշխատակիցները քրեական հանցագործության որևէ նշան չեն գտել:
Միհրան Հարությունյանն այս ըթնացքում պատրաստվում է իր և երգչուհի Մակտինա Բեբիայի հարսանիքին: