Հայերեն   English   Русский  

Պետդեպարտամենտում հայտարարել են ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին


  
դիտումներ: 776

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կցանկանար, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի լավ վիճակում գտնվեին: Գրում է Russian.rt.com-ը:

Համապատասխան հայտարարությամբ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հանդես է եկել ճեպազրույցի շրջանակներում:

«Մեր վարչակազմի աշխատանքների հենց սկզբից մենք բարձրաձայնել ենք Ռուսաստանի հետ վստահության ցածր մակարդակի մասին: Մենք կցանկանայինք, որպեսզի հարաբերություններն ավելի լավ վիճակում գտնվեին», - հայտարարել է Նաուերթը:

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն նոր սառը պատերազմի վիճակում են գտնվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: