Հայերեն   English   Русский  

ԵՄ-ի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմը «չարիքի կայսրության» հետ Ուկրաինայի վերջնական բաժանումն է. Պորոշենկո


  
դիտումներ: 3195

Եվրոպական միության և Ուկրաինայի միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմը և Ասոցացման համաձայնագրի ուժի մեջ մտնելը համոզիչ և վերջնական վկայություն կլինեն «չարիքի կայսրության» հետ բաժանման հարցում: Համապատասխան հայտարարությամբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդես է եկել Անկախության օրվա առթիվ Կիևում տեղի ունեցած ռազմական շքերթից հետո իր ելույթի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:

«Ասոցացման համաձայնագիրը և առանց մուտքի արտոնագրի ռեժիմը` ամենահամոզիչ ապացույցն են դե ֆակտո և դե յուրե մի կայսրության հետ մեր բաժանման վերաբերյալ, որը դեռևս Ռոնալդ Ռեյգանը չարիքի կայսրություն էր անվանում», - Интерфакс-Украина գործակալությունը մեջբերում է Պորոշենկոյի խոսքերը:

Պյոտր Պորոշենկոն նաև հույս է հայտնել, որ շքերթին ներկա գտնվող Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը կհաստատի իր մեջբերման ճշգրտությունը:

«Իսկ սահմանման հստակության համար մենք ենք երաշխավորում, քանի որ դա սեփական փորձով ենք զգացել», - հավելել է Ուկրաինայի նախագահը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: