Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում ձերբակալել են 20 անձ


  
դիտումներ: 634

Ստամբուլում սոցիալական ցանցերում ահաբեկչության քարոզչության դեմ գործողության շրջանակներում ձերբակալվել է 20 մարդ:

Այս մասին նշված է Ստամբուլի ոստիկանության կողմից տարածված հաղորդագրությունում:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ձերբակալված անձինք սոցիալական ցանցերում քարոզել են Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության (PKK) գաղափարներ, ինչպես նաև «անջատողական կոչեր պարունակող տեղեկություններ»:

Հաղորդվում է, որ բոլոր ձերբակալվածները Թուրքիայի քաղաքացիներ են:

Պաշտոնական Անկարայի և Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության միջև զինված համակարտությունը սրվել է 2015 թ-ի ամռանը՝ Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Այդ ժամանակ զոհվել էր 32 մարդ, հիմնականում՝ քրդեր: Քրդական բանվորական կուսակցության մարտիկները, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն, թուրքական իշխանությանը մեղադրել են իսլամիստներին աջակցելու մեջ՝ վերսկսելով թուրքական ուժայինների դեմ պարտիզանական պայքար:

2015 թ-ի հուլիսին հակամարտության վերսկսման հետևանքով, ըստ տեղեկության, սպանվել է ավելի քան 900 զինվորական և ոստիկան, ինչպես նաև` ավելի քան 300 քաղաքացիական անձ: Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն` այդ ընթացքում անվտանգության ուժերը սպանել են ավելի քան 10 հազար ՔԲԿ-ականների:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: