Հայերեն   English   Русский  

​Մոնիկա Բելուչին պատմել է նոր սիրավեպի և ամուսնալուծության մասին


  
դիտումներ: 2783

Մոլորակի ամենասեքսուալ կինն անկեղծ հարցազրույց է տվել իր անձնական կյանքի մասին

Ժամանակակից կինոմատոգրաֆի ամենագեղեցիկ ներկայացուցիչներից մեկը` Մոնիկա Բելուչին, հայտնի է դարձել է ոչ միայն իր համարձակ դերերով, այլ նաև արտահայտություններով: Գրում է Elle.ru-ն:

Վերջին տարիների ընթացքում դերասանուհին նախընտրում էր գաղտնի պահել իր անձնական կյանքը: Պարզվում է Վենսան Կասելի հետ ամուսնալուծությունը նա մեծ դժվարությամբ է հաղթահարել: Իսկ ահա այժմ արդեն ֆրանսիական Paris Match ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում նա պատմել է այն մասին, թե ինչ է ստիպված եղել վերապրել այդ ընթացքում:

«Ես ընտրություն եմ կատարել: Մենք կարող ենք երկար ժամանակ ինչ-որ մեկի հետ լինել և հանկարծ հասկանալ, որ դա չի կարող այլևս շարունակվել` յուրաքանչյուրը պետք է առանձին շարունակի իր ճանապարհը: Ամուսնալուծությունն ինձ համար շատ հիվանդագին էր, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ», - խոստովանել է դերասանուհին:

Մոնիկան Բելուչին նաև հայտարարել է, որ Վենսան Կասելի հետ հարաբերություններից 20 տարի անց հեշտ չի եղել ամեն ինչ նորից սկսել, սակայն նա այժմ կրկին սիրահարված է:

«Այժմ իմ կյանքում տղամարդ կա, սակայն ես ավելին ասել չեմ կարող: Ինձ որոշակի խորհրդավորություն է անհրաժեշտ: Իմ կյանքում նոր էջ է սկսվում», - անկեղծացել է դերասանուհին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: