Կիտրոնե բարձիկներ
Բաղադրությունը
2 ձու
2 ճ. գդալ թթվասեր
80 գ կարագ
2 թ. գդալ փխրեցուցիչ
2 բաժակ ալյուր
100 գ շաքարափոշի
1 կիտրոն
ձեթ՝ տապակելու համար:
Պատրաստումը
Թասի մեջ լցնել մաղած ալյուրն ու փխրեցուցիչը կամ սոդան: Կիտրոնի դեղին կեղևը զգուշությամբ հանել, ավելացնել ալյուրին ու լավ խառնել:
Առանձին թասի մեջ ձուն հարել, ավելացնել կարագը ու հարիչով խառնել, ապա ավելացնել թթվասերը: Ստացված զանգվածը մաս-մաս ավելացնել ալյուրին՝ ամեն մասի հետ հարելով: Երբ ամբողջական զանգված ստացվի՝ խմոր հունցել, ապա ստացվածն աշխատանքային մակերեսի վրա տեղափոխել: Հեշտ գրտնակելու համար գունդը բաժանել 3-4 մասի:
Աշխատանքային մակերեսն ալրոտել ապա գնդերից 5 մմ հաստության շերտեր ստանալ, որից 2 սմ-անոց քառակուսիներ կտրատել:
Տապակը դնել կրակին, ձեթը դաղել, ապա խմորի կտորները տապակել միջին ուժգնության կրակի վրա: Շատ արագ են տապակվում. ուշադիր եղեք, որ չսևանան:
Պատրաստի բարձիկները պետք է շարել անձեռոցիկի վրա՝ ավելորդ ձեթը քամելու համար, ապա մեկ շարքով դասավորել հարմար ամանի մեջ ու վրան շաքարափոշի ցանել, թափահարել, որ այն հավասարաչափ տարածվի:
Անուշ արեք: