Թուրքիայի նախագահը կայցելի Իրան
«Մոտ ապագայում պետք է ակնկալել նախագահ Էրդողանի այցը Թեհրան: Մենք այդ մասին կհայտարարենք, երբ որ կորոշվեն հանգամանքներն ու այդ այցի ամսաթիվը»,- Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքերը հաղորդում է «ILNA» լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Մոհամադ Բաքերին Թուրքիա այցի շրջանակներում հանդիպել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկման հիմնական թեման եղել է Սիրիայում և Իրաքում ճգնաժամի կարգավորման հարցում համագործակցությունը:
Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Անկարայում Էրդողանի հետ Բաքերի բանակցություններն անցել են «բավականին լավ», սակայն դրանց արդյունքների մասին տեղեկություն չի տրամադրել: