Հայերեն   English   Русский  

Հաղթանակի կամրջից Touareg-ը ընկել է ձորը. կա զոհ և վիրավոր


  
դիտումներ: 809

Օգոստոսի 30-ին, ժամը 04:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Volkswagen Touareg մակնիշի 33 SZ 733 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կամրջի ճաղավանդակներին և գլորվել ձորը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Զ.-ին և Ն. Կ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Արմենիա ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Մյուս ուղևորը (ինքնությունը պարզել չի հաջողվել) հոսպիտալացվել է Աստղիկ ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: