Հայերեն   English   Русский  

Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 200 անձ


  
դիտումներ: 736

Թուրքիայում թմրանյութերի առևտրի և զենքի ապօրինի շրջանառության դեմ անցկացված գործողության շրջանակներում ձերբակալվել է 222 մարդ: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ Թուրքիայի բոլոր նահանգներում և խոշոր քաղաքներում անցկացված գործողությանը մասնակցել է 11 հազար ոստիկան: Գործողության շրջանակներում առգրավվել է մոտ 100 կգ թմրանյութ: Թուրքիայում թմրանյութեր օգտագործել սկսած քաղաքացիների նվազագույն տարիքային շեմը 13 է, միջինը՝ 36, առավելագույնը՝ 65: 15-24 տարիքային շեմում գտնվող թմրամոլները կազմում են երկրի բնակչության 2.9 տոկոսը, 25-44 տարիքային շեմում գտնվողներինը՝ 2.8 տոկոսը, 45-64- ինը՝ 2.3 տոկոսը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: