Լեոնարդո ԴիԿապրիոն 1 միլիոն դոլար կնվիրաբերի «Հարվի» փոթորկից տուժածներին
դիտումներ: 2353
Հիմնադրամի ղեկավար Բրայան Գալահերը շնորհակալություն է հայտնել դերասանին առատաձեռն նվիրատվության համար:
««Հարվի» փոթորկի դեմ պայքարելու լավագույն միջոցը հակահարված տալն է և մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է այն ամենը, ինչ կարող ենք, իսկ նվիրատվությունը դրա օրինակներից է», - հայտարարել է Գալահերը:
Հիմնադրամը, որը փոթորկի հետևանքով տուժած շրջանների վերականգման համար գումարներ է հավաքում, հիմնել է աշխարհում խոշորագույն United Way Worldwide ոչ կոմերցիոն կազմակերպությունը:
Փոթորկի հետևանքով 30 մարդ է զոհվել, ավելի քան 7 միլիոնը` տուժել: