Քեյթ Ուինսլեթը պատմել է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ հարաբերությունների մասին
Թեև նրանք միասին ընդամենը պետք է դերասանի բարեգործական հիմնադրամի կազմակերպած աճուրդին մասնակցեին: Գրում է Elle.ru-ն:
Ինչպես հայտնի է, այս զույգի յուրաքանչյուր համատեղ լուսանկար կամ միասին ժամանակ անցկացնելը լրատվամիջոցներում և համացանցում բուռն քննարկումների առիթ է դառնում:
Իսկ իր վերջին հարցազրույցի շրջանակներում դերասանուհին անդրադարձել է ԴիԿապրիոյի հետ ընկերությանը:
«Ցանկալի է, որպեսզի դուք չիմանաք մեր վերջին զրույցի բովանդակության մասին, քանի որ այն չափազանց ծիծաղելի էր», - ասել է դերասանուհին:
Թեև Քեյթը հրաժարվել է իրենց շփման թեմաների մասին բարձրաձայնել, սակայն հաստատել է իրենց ընկերության ամրությունն ու ջերմությունը:
«Մենք շատ մտերիմ ենք: Դեռևս շարունակում ենք «Տիտանիկից» մեջբերումներով շփվել, ինչն իրականում շատ զվարճալի է», - պատմել է Ուինսլեթը: