Սերգեյ Լավրովը հայտարարությամբ է հանդես եկել
ՌԴ արտգործնախարարի խոսքով` Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ:
Լավրովը նաև ընդգծել է, որ Մոսկվան ևս նույն նպատակն ու հետաքրքրվածությունն ունի:
«Մենք նույն դիրքորոշումն ունենք: Մենք պատրաստ ենք այն արագությամբ շարժվել և այն խորությամբ, որոնք հարմարավետ կլինեն Թրամփի վարչակազմի համար: Մենք հասկանում ենք, որ նրանց փորձում են «տապակել» յուրաքանչյուր առիթով, ներողություն եմ խնդրում ժարգոնի համար… Վարչակազմին ուղղակի ցանկանում են արմատախիլ անել: Եվ մենք այդ պատժամիջոցային գործողությունները, որոնք Կոնգրեսը պարտադրում է Դոնալդ Թրամփին, օրենքի ընդունումը, որը կարող է ոչ այնքան ուղղված լինել Ռուսաստանի դեմ, որքան իրենց նպատակին հասնելուն` Թրամփի ձեռքերը կապելուն», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավարը: