Հայերեն   English   Русский  

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 1224

Թուրքիայի արևմուտքում տեղակայված Մուղլա նահանգի Մարմարիս շրջանում երկրաշարժ է տեղի ունցել, որի ուժգնությունը կազմել է 4.8 մագնիտուդ: Այս մասին նշված է Թուրքիայի արտակարգ իրավիճակիների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության հայտարարությունում:

Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 19:48-ին: Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 61.98 կմ խորության վրա: Համաձայն թուրքական լրատվամմիջոցների, զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Ըստ թուրքական զեկույցի` Թուրքիայում 2000-2017 թվականներն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 164 հազար 307 երկրաշարժ: Միայն այս տարվա հունվարին Թուրքիայում գրանցվել է 1351 երկրաշարժ1.0-5.3 բալ ուժգնության շրջակայքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: