Հայերեն   English   Русский  

Թուրքիայում «Իսլամական պետության» անդամ է ձերբակալվել


  
դիտումներ: 1834

Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում հատուկ գործողություն է անցկացրել, որի արդյունքում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հիմնական կուրիերներից մեկին` Իրաքի քաղաքացի Վաադ Այադին:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Այադը ձերբակալվել է Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում,Բաղդադ մեկնելու ճանապարհին: Հաղորդվում է, որ խուզարկման ընթացքում Այադի մոտ հայտնաբերվել է ցուցակ` թուրքական և մի շարք օտարերկրյա քաղաքացիների անուներով, ովքեր նրա հետ սերտ կապեր են ունեցել:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների` հայտնաբերվել են նաև Թուրքիայում կարևոր ռազմավարական օբյեկտների տեղակայման մասին տեղեկություն պարունակող փաստաթղթեր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: