Հայերեն   English   Русский  

Հունահռոմեական ըմբիշները կմասնակցեն Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը


  
դիտումներ: 998

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում կմասնակցի Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

Մարզիչը խոսել է թիմի առաջիկա ծրագրերի մասին.

«Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը փոքր կազմով Ղազախստանում կմասնակցենք Բոլատ Տուլիխանովի մրցաշարին: Այն նպատակային է. հանդես են գալու Արսեն Ջուլֆալակյանը եւ Սարգիս Քոչարյանը: Արսենը բավականին ժամանակ է մրցաշարերի չի մասնակցել, իսկ Սարգսին փորձ է հարկավոր Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունից առաջ:

Արսեն Ջուլֆալակյանը հունվարից կպատրաստվի նոր կանոններով պաշտոնական մրցաշարերին:

Ղազախստանից վերադառնալուց հետո ուսումնամարզական հավաք կանցկացնենք, ապա կմեկնենք Լեհաստան՝ Մ 23 տարեկանների աշխարհի առաջնություն: Այնտեղ նախատեսում ենք չորս ըմբիշի մասնակցություն»,- ասել է մարզիչը:

Լեւոն Ջուլֆալակյանը հայտնեց նաեւ, որ ավանդույթի համաձայն տարին կեզրափակեն դեկտեմբերյան ուսումնամարզական հավաքով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: