Հայերեն   English   Русский  

Վարդան Արամյանն ընդունել է ՎԶԵԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրանս Վիկերսին


  
դիտումներ: 1211

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունելէ ՎԶԵԲ-ում (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ) Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրանս Վիկերսին: Հանդիպման ընթացքում կարևորվելէՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև արդյունավետ համագործակցությունը:

Նախարար Արամյանըբարձր էգնահատելՎԶԵԲ-ի կողմից Հայաստանինցուցաբերվող աջակցությունը, մասնավորապես, գնումների ոլորտի բարեփոխումներինև պետություն-մասնավոր համագործակցությանն ուղղված աջակցությունը:

Նախարարը նաև առաջարկելէ Ֆ. Վիկերսինքննարկել Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասովՎԶԵԲ-ի աջակցության ուղղությունների ընդլայնման հնարավորությունները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս շարունակական ջանքեր գործադրել՝ գործընկերությանզարգացման ուղղությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: