Հայերեն   English   Русский  

Տաջիկստանում աղջկան ամուսնացրել են անծանոթի հետ՝ նախագահի հրամանով (լուսանկարներ)


  
դիտումներ: 2539

Համացանցում են հայտնվել 22-ամյա բուժքույր Մարջոնայի և 23-ամյա ուսուցիչ Սաիդշոյի հարսանիքի լուսանկարները: Նորապսակները ծանոթացել են հարսանիքից ընդամենը 10 օր առաջ: Տաջիկստանում պայմանագրային ամուսնությունները սովորական երևույթ են, սակայն այս հարսանիքը կազմակերպվել է Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հրամանով:

Տաջիկստանի նախագահը ուսուցչին նկատել է Զարգար գյուղ կատարած աշխատանքային այցի ժամանակ: Սաիդշոն բանաստեղծություն է արտասանել, որում գովերգել է նախագահին: Էմոմալի Ռահմոնը ուսուցչից հետաքրքրվել է՝ արդյոք ամուսնացած է: Ուսուցիչը պատասխանել է, որ ոչ: Այդ ժամանակ էլ նախագահը վարչակազմին հրամայել է անհապաղ ամուսնացնել ուսուցչին: Հարսնացուին՝ բուժքրոջը, արագ գտել են: Վերջինիս ծնողները դեմ չեն եղել ամուսնությանը:

ամուսնություն Տաջիկստանում

Տարածված տեսանյութերից երևում է, որ հարսը երջանիկ տեսք չունի, սակայն շատերն էլ պնդում են, որ տխուր տրամադրությունը Տաջիկստանի հարսանիքներում ընդունված ավանդույթ է:

ամուսնություն Տաջիկստանում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: