Հայերեն   English   Русский  

Մեքսիկայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է


  
դիտումներ: 1094

Univision հեռուստաընկերության փոխանցմամբ` Մեքսիկայում գրանցված երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելանալով` առնվազն 15-ի է հասել: Գրում է Russian.rt.com-ը:

Պարբերականի տվյալներով` ցունամիի առաջացման վտանգ հայտարարվել է Գվատեմալայում, Սալվադորում, Կոստա Ռիկայում, Նիկարագուայում, Պանամայում, Հոնդուրասում և Էկվադորում: Նախնական տվյալներով երկրաշարժի հասցրած վնասները 100 միլիոն դոլար են կազմում:

Ավելի վաղ հաղորդվել էր երկրաշարժի հետևանքով 5 զոհերի մասին: Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն հայտարարել էր, որ գրանցված երկրաշարժը վերջին 100 տարիների ընթացքում ամենաուժգինն է եղել:

Հիշեցնենք, որ 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Մեքսիկայի ափերի մոտ գրանցվել էր տեղական ժամանակով 00:49-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: