Հայերեն   English   Русский  

Մեքսիկայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը 58-ի է հասել


  
դիտումներ: 1379

Մեքսիկայի ափերի մոտ գրանցված երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը 58-ի է հասել: Այդ մասին հայտնում է Sky News հեռուստաընկերությունը՝ հղում անելով երկրի ազգային փրկարար ծառայության ղեկավարին: Գրում է Russian.rt.com-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր 32 զոհերի մասին:

Մեքսիկայի ափերի մոտ 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ նախօրեին գրանցվել էր տեղական ժամանակով 00:49-ին:

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն հայտարարել է, որ տեղի ունեցած երկրաշարժը վերջին 100 տարիների ընթացքում ամենաուժգինն է եղել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: