Հայերեն   English   Русский  

​Լեդի Գագան առաջին անգամ պատմել է Թեյլոր Քինիի հետ բաժանման մասին


  
դիտումներ: 1430

Երգչուհին կիսվել է անձնական կյանքի մանրամասներով

Օրեր առաջ Տորոնտոյի կինոփառատոնի շրջանակներում կայացել է երգչուհի Լեդի Գագայի մասին պատմող (« Գագա. 155 սմ ») վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմում երգչուհին առաջին անգամ պատմում է դերասան Թեյլոր Քինիի հետ բաժանման պատճառների մասին: Գագան և Թեյլորը դեռևս 2011թ.-ին էին հանդիպել երգչուհու տեսահոլովակի նկարահանումների ընթացքում, իսկ չորս տարի անց դերասանն ամուսնության առաջարկ էր արել Գագային: Գրում է Elle.ru-ն:

Սակայն հարսանիքն այդպես էլ չկայացավ: Անցյալ տարի Գագան հայտարարել էր բաժանման մասին, առանց պատճառները մանրամասնելու: Իսկ այժմ նա բացահայտել է իրենց բաժանման պատճառները:

«Թեյլորը և ես շատ հաճախ էինք վիճում, իսկ իմ համբերության բաժակն արդեն լցվել էր: Իսկ հարաբերություններում պետք է հասկանալ միմյանց և մեկ ուղղությամբ շարժվել», - պատմել է երգչուհին արցունքներն աչքերին:

«Կարծում եմ, որ իմ կյանքում այլևս սեր չի լինի: Երբ ես վաճառեցի տասը միլիոն ձայնասկավառակ, կորցրեցի Մեթին, երբ վաճառեցի երեսուն միլիոն` Լուկային, երբ իմ մասին ֆիլմ նկարահանեցին` Թեյլորին: Դա շրջապտույտի է նման, իմ սիրտն արդեն երրորդ անգամ են կոտրում», - խոստովանել է Գագան:

Հիշեցնենք, որ 2009 թվականին երգչուհին հանդիպում էր իր ստեղծագործական տնօրեն Մեթյու Ուիլյամսի հետ, սակայն շուտով բաժանվեց: Այնուհետեւ նա հանդիպեց Լյուկ Կառլին, որը շոու բիզնեսից չէր և որպես սովորական բարմեն էր աշխատում, իսկ այնուհետև հանդիպեց Թեյլոր Քինիին:

Իսկ այս տարի երգչուհուն բազմիցս նկատել էին իր իսկ գործակալ Քրիստիան Կարինոյի ընկերությամբ, սակայն Գագան դեռ չի հաստատել իրենց սիրավեպի մասին տեղեկությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: