Հայերեն   English   Русский  

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հեռանկարները` Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի օրակարգում


  
դիտումներ: 6403

Երևանում շարունակվում է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը: «Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ» ուղղության երկրորդ թեմատիկ նիստն անցկացվում է «Հայաստանյան զբոսաշրջության խթանումը՝ որպես մեր պատմության ու մշակույթի ներկայացման արդյունավետ եղանակ» խորագրի ներքո:

Նիստի շրջանակներում ելույթներով են հանդես գալիս Հայաստանի Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը, Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, Իրանի մշակութային ժառանգությունների և զբոսաշրջության կազմակերպության ներքո՝ Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն Շերլի Ավետյանը, «Հյուրսերվիս» կազմակերպության հիմնադիր Արամ Հակոբյանը:

Իրենց ելույթներում պանելի մասնակիցներն անդրադառնում են Հայաստանի և Արցախի զբոսաշրջության զարգացման հեռանկարներին, համահայկական մշակութային ժառանգության հանրահռչակման և խթանման, տուրիզմի ոլորտում Իրանի ու Հայաստանի փոխգործակցության հետ կապված հարցերին:

Նիստը վարում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: