Հայերեն   English   Русский  

«Ո՞վ կարող է լինել Ադրբեջանի հերթական նախագահը» հարցումներով Մեհրիբան Ալիևան ամուսնուց շատ ձայն է ստացել


  
դիտումներ: 1460

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է Ադրբեջանում 2018թ․-ին սպասվում են նախագահական ընտրություններ և ահա ադրբեջանական ընդդիմադիր լրատվական կայքերից մեկը «Ո՞վ կարող է լինել Ադրբեջանի հերթական նախագահը» թեմայով առցանց քվեարկություն է սկսել։

Թեկնածուների ցանկը ներկայացվում է ստորև․

- Իլհամ Ալիև (ԱՀ գործող նախագահ)

- Մեհրիբան Ալիևա (ԱՀ գործող առաջին փոխնախագահ)

- Իսա Ղամբար («Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ)

- Ալի Քարիմլի («Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության» առաջնորդ)

- Սարդար Ջալալօղլու («Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության» համահիմնադիր)

- Ղուդրաթ Հասանղուլիև («Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության» առաջնորդ, 2013թ․-ի ԱՀ նախագահական ընտրությունների թեկնածու)

- Իղբալ Աղազադե («Ադրբեջանի հուսո կուսակցության» նախագահ)

- Ռասուլ Ղուլիև («Ապագային Ադրբեջան կուսակցության» նախագահ)

- Հաֆիզ Հաջիև («Ժամանակակից մուսավաթական կուսակցոության» նախագահ)

- Իլղար Մամեդով (ԱՀ հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ։ Գտնվում է բանտում)։

Այս պահին դեռ քիչ թվով մարդիկ են քվեարկել։ Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ ԱՀ առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի օգտին տրվել են ավելի շատ ձայներ(18%), քան նրա ամուսնու՝ գործող նախագահ Ի․Ալիևի օգտին(5%)։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: