Հայերեն   English   Русский  

Անվճար բուժօգնություն չի լինի՞. «Հայկական ժամանակ»


  
դիտումներ: 1203

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը չի հերքում, որ Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք ունեն հաշմանդամության 3-րդ խումբ, մոտ ապագայում հնարավորություն չի տրվի ստանալ պետական պատվերով, այսինքն՝ անվճար, բուժօգնություն:

Այս կապակցությամբ «ՀԺ»-ի հարցին ՀՀ առողջապահության նախարարությունից պատասխանել են.

«Նման հարց առաջ են քաշել մարզային առողջապահության կազմակերպիչները՝ նախարարի հետ հանդիպման ժամանակ։ Մի բան պետք է հաշվի առնենք, որ այսօր պետական պատվերից օգտվողների թիվը շատ ավելի մեծ է, քան նրանց պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար հատկացված գումարը։ Տնօրեններն ասում էին` եթե մարդը աշխատունակ է (իսկ երրորդ խմբի հաշմանդամը կարող է աշխատել) ու նաեւ վճարունակ է, ապա գոնե թող համավճարով սպասարկվի։ Այսքանից ավելին այս պահին չենք կարող ասել»:

Մեր տեղեկություններով, պետպատվերի սկզբունքը նույնպես փոխվելու է՝ ստանալով առողջության ապահովագրություն անունը: Այսինքն՝ պետական բյուջեն քաղաքացու բուժման համար վճարելու է ապահովագրական ընկերությունների միջոցով»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»-ի՝ 19.09.17թ. համարում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: