Հայերեն   English   Русский  

Մեքսիկայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը 248-ի է հասել


  
դիտումներ: 550

Մեքսիկայում գրանցված երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը 248-ի է հասել:

Այդ մասին հայտնել է երկրի ազգային փրկարարաորոնողական ծառայության ղեկավար Լուիս Ֆելիպե Պուենտեն: Գրում է Russian.rt.com-ը:

«Ներկայումս հայտնի է 248 զոհերի մասին, որոնցից 72-ը Մորելոսում, 117-ը` Մեխիկոյում, 43-ը` Պուեբլայում, 12-ը` Էդոմեքսում, 3-ը` Գերերոյում և 1-ը` Օահակեում», - համապատասխան գրառում Պուենտեն կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում:

Ավելի վաղ հաղորդվել էր երկրաշարժի հետևանքով 224 զոհերի մասին:

Սեպտեմբերի 19-ի երեկոյան մեքսիկական Պուեբլա դե Սարագոսայի հարևանությամբ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: