Հայերեն   English   Русский  

​Մեխիկոյի օդանավակայանի աշխատանքը երկրաշարժից հետո դադարեցվել է


  
դիտումներ: 805

Մեքսիկայի Պուեբլա դե Սարագոսա քաղաքի մերձակայքում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ գրանցված երկրաշարժից հետո դադարեցվել է Մեխիկոյի Բենիտո Խուարեսի անվան միջազգային օդանավակայանի աշխատանքը: Գրում է Russian.rt.com-ը:

«Օդանավակայանի աշխատանքը դադարեցված է ամբողջ ենթակառուցվածքի ստուգման ավարտի համար», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` գրանցված երկրաշարժի հետևանքով Մեխիկոյում մի շարք շենքեր խիստ վնասվել են:

Հաղորդվել է, որ ավերածությունների մասշտաբը գնահատելու նպատակով քաղաքի վրայով մի քանի ուղղաթիռներ են պտտվում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն երկրաշարժի կապակցությամբ Մեքսիկա է վերադառնում:

Վերջին տվյալներով` սեպտեմբերի 19-ի երեկոյան Պուեբլա դե Սարագոսայում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ գրանցված երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը 248-ի է հասել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: