Հայերեն   English   Русский  

26-ամյա վարորդը Нива-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխային, վերջինս հիվանդանոցում մահացել է


  
դիտումներ: 9292

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Դավիթ Ծատուրյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 59 ՏՏ 993 համարանիշի ավտոմեքենայով Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 13-ամյա Դավիթ Դարբինյանին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերդի բժշկական եկնտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և դասակի հրամանատար Սերժիկ Ղալթախչյանի գլխավորությամբ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: