Հայերեն   English   Русский  

​Քայլի Ջեները հղի է


  
դիտումներ: 807

Քիմ Քարդաշյանի քույրերից Քայլի Ջեները սպասում է իր առաջնեկին: Այս մասին գրում է Page Six-ը ՝ հղում կատարելով լավատեղյակ աղբյուրներին:

Ըստ տեղեկությունների՝ երեխայի հայրը ռեփեր Տրեյվիս Սքոթն է:

20 ամյա աստղն ու 25-ամյա ռեփերը հանդիպում են ապրիլից:

Աղբյուրը հայտնում է նաև, որ Քայլին 4 ամսական հղի է և սպասում է աղջկա: Ասում են՝ երեխան ծնվելու է փետրվարին:

Հիշեցնենք, որ մինչ այդ Քայլին հանդիպում էր ռեփեր Թայգայի հետ. վերջինս Ռոբ Քարդաշյանի կնոջ՝ Բլեք Չայնայի երկու երեխաների հայրն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: