Թրամփի փեսան Սպիտակ տանը նամակագրության համար անձանական էլեկտրոնային փոստ է օգտագործել
Պարբերականի տվյալներով` Քուշները լրատվամիջոցների հետ աշխատանքի պլանավորման, միջոցառումներ կազմակերպելու և այլ հարցերի համար անձնական փոստ է օգտագործել:
Քուշների փաստաբան Էբբի Լոուելը խոստովանել է, որ նախագահի խորհրդականը անձնական էլեկտրոնային փոստից 2017թ. հունվար-օգոստոս ամիսներին ընկած ժամանակահատվածում բազմաթիվ նամակներ է ուղարկել և ստացել: Լոուելը նշել է, որ այդ նամակների թիվը 100-ից պակաս է կազմում, որոնք հիմնական լրատվական նյութերի հղումներ են պարունակել:
Տվյալ հանգամանքն ուշադրության է արժանացել այն պատճառով, որ 2016թ. նախագահական քարոզարշավի շրջանակներում նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստը բազմաթիվ քննարկումների և սկանդալի պատճառ դարձավ:
Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը, զբաղեցնելով ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը, 2009-2013 թթ. գաղտնի ծառայողական նամակագրություն էր վարել անձնական էլեկտրոնային փոստի միջոցով: Ինչպես ենթադրվում էր, դա թույլ էր տալիս նրան թաքցնել իր նամակը պետական ստուգումներից, ինչն արգելված է պետական ծառայողների համար: