Հայերեն   English   Русский  

Բունգեսթագ կմտնի ազգությամբ թուրք 14 պատգամավոր


  
դիտումներ: 435

Գերմանիայում սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Բունդեսթագում տեղ կգտնի թուրքական ծագմամբ 14 պատգամավոր: Նախորդ տարի նրանց թիվը եղել է 11:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, նրանցից հինգը Բունդեսթագում ներկայացնում են Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, հինգը՝ Կանաչների կուսակցությունը, չորսն էլ՝ Ձախ կուսակցությունը: Սեպտեմբերի 24-ին կայացած ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է թուրքական ծագմամբ 92 թեկնածու:

Եթե Գերմանիայում իշխող կոալիցիան ձևավորվի այնպես, ինչպես ակնկալվում է ներկայումս, նրանում տեղ կգտնեն թուրքական ծագմամբ 10 պատգամավորներ, որոնք կկարողանան ղեկավար պաշտոնների հավակնել:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայում 2017 թ-ի սեպտեմբերի 24- ի խորհրդարանական ընտրությունների նախօրեին որպես «Թուրքիայի թշնամիներ» էր բնութագրել Քրիստոնեադեմոկրատական միությանը, Սոցիալ-դեմոկրատական կուսայցությանը և Կանաչներիը՝ նրանց դեմ քվերակելու կոչ անելով: Ըստ նախագահի` «Թուրքիայի թշնամիներին» դաս տալը Գերմանիայի բոլոր թուրքերի համար «պատվի գործ» է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: