Հայերեն   English   Русский  

«Պերսոնա նոն գրատա». Հայտնիներ, որոնց մուտքն արգելվել է տարբեր երկրներ (լուսանկարներ)


  
դիտումներ: 1847

Աստղերը ևս ունենում են օրենքի հետ կապված խնդիրներ, ինչի պատճառով նրանց մուտքը այս կամ այն երկիր արգելվում է: Երբեմն այս երկրների կառավարությունները նման արգելքը պատճառաբանում են իսկապես օբյեկտիվ խնդիրներով, բայց երբեմն էլ բերում են տարօրինակ պատճառաբանություններ:

Բրեդ Փիթ

1997 թվականին Չինաստանի իշխանությունները արգելեցին Բրեդ Փիթին հատել երկրի սահմանը՝ «7 տարի Տիբեթում» ֆիլմում խաղալու համար: Նրանց դուր չէր եկել Փիթի մարմնավորած կերպարը: Այսուհանդերձ, 17 տարի անց՝ 2014 թվականին այդ արգելքը հանվեց և Բրեդ Փիթը Անջելինա Ջոլիի «Մալիֆիսենտա» ֆիլմի պրեմիերային ժամանեց Շանհայ:

Լեդի Գագա

Իր սկանդալային ոճի համար հայտնի երգչուհի Լեդի Գագային «վտանգավոր մարդ» համարեցին Ինդոնեզիայում: «Իսլամի պաշտպանների ճակատը » երգչուհուն անվանեց պիղծ և արգելեց նրա համերգները Ջակարտայում: Այդ արգելքը ընդունվեց միաձայն այլ կրոնական խմբերի կողմից ևս:

Միայն իշխանությունների հետ տևական բանակցությունների արդյունքում նրան որոշեցին թողնել երկիր, սակայն պայմանով, որ աստղի արտաքին տեսքը պետք է համապատասխաներ երկրի ստանդարտներին, իսկ հագուստը պետք է ծածկեր նրա ողջ մարմինը: Համերգի կազմակերպիչներն այդ առաջարկները անհեռանկարային համարեցին, իսկ Լեդիա Գագայի այցը՝ վտանգավոր երգչուհու համար, այդ պատճառով նրա բոլոր համերգները չեղյալ համարվեցին:

Մայլի Սայրուս

Իմիջի կտրուկ փոփոխությունից հետո Դոմինիկյան Հանրապետությունը արգելեց երգչուհի Մայլի Սայրուսին մտնել երկիր, քանի որ երգչուհին չի պահպանում տեղի բարոյական նորմերը:

2009 թվականին Չինաստանը ևս հետևեց Դոմինիկյան Հանրապետության օրինակին և արգելեց Սայրուսի մուտքը, քանի որ համացանցում տարածված լուսանկարներից մեկում երգչուհին չինուհու կերպարով զվարճանում էր մի տղայի հետ՝ ծաղրելով չինացիների աչքերի ձևը:

Փերիս Հիլթոն

2010 թվականին Փերիս Հիլթոնը օրենքի հետ կախված լուրջ խնդիրներ ունեցավ՝ կապված կոկաին պահելու հետ. Երգչուհին դատապարտվեց մեկ տարվա պայմանական ազատազրկման: Նույն պատճառով 2012 թ-ին Ճապոնիան արգելեց Հիլթոնի մուտքը երկիր, քանի որ արգելված է իր հայրենիքում դատապարտված մարդու մուտքը Ճապոնիա:

Սելենա Գոմես


2013-ին երգչուհի Սելենա Գոմեսը պատրաստվում էր Ռուսաստանում համերգ տալ, սակայն նրան վիզա չտվեցին՝ պատճառաբանելով, որ այսուհետ օտարերկրյա մշակութային գործիչներին աշխատանքային վիզա ավելի քիչ են տալու: Մինչդեռ շատերի կարծիքով Ռուսաստանը մտավախություն ուներ, որ Գոմեսը կաջակցի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, ինչպես Լեդի Գագան կամ Մադոննան:

Ալեք Բոլդուին

Ամերիկացի դերասանը “The late show” հաղորդման ուղիղ եթերում, պատասխանելով պատրաստվում է արդյոք երեխա ունենալ հարցին, ասաց, որ պատրաստ է փոստով կին պատվիրել օրինակ Ֆիլիպիններից: Ֆիլիպինների իշխանությունները չհանդուրժեցին նման վերաբերմունք իրենց երկրի նկատմամբ և ցմահ արգելեցին դերասանին այցելել Ֆիլիպիններ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: