Հայերեն   English   Русский  

Իտալուհին ամուսնացել է ինքն իր հետ (լուսանկար)


  
դիտումներ: 1599

40-ամյա իտալուհին ամուսնացել է ինքն իր հետ: BBC-ն գրում է, որ հարսանեկան արարողությանը նա կրել է սպիտակ զգեստ, երեկոն զարդարել է 3 հարկանի տորթը, իսկ հյուրերի թիվը եղել է մոտ 70:

«Կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրը պետք է նախ սիրի ինքն իրեն: Իմ երջանկությունը կախված չէ տղամարդուց»,-ասում է Լաուրա Մեսին:

Նա պնդում է, որ ինքն առաջին իտալուհին է, որ միանում է միայնակ ամուսնությունների համաշխարհային նոր թրենդին:

Նման արարողությունների կողմնակիցներն ասում են, որ դրա նպատակը ինքդ քեզ սիրելն ու ընդունելն է:

Լաուրա Մեսին ասում է, որ այդ գաղափարն իր մոտ ծնվել է 12 տարի տևած հարաբերությունների ավարտից հետո:

«Ընկերներիս ու ընտանիքիս ասել էի, որ եթե իմ երկրորդ կեսին չգտնեմ մինչև 40 ամյակս, կամուսնանամ ինքս ինձ հետ»:

Իտալուհի

Ի դեպ, Ճապոնիայում 2014 թվականից տարբեր գործակալություններ առաջարկում են հարսանեկան արարողություններ՝ միայնակ կանանց համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: