Հայերեն   English   Русский  

​Օրվա կերպարը. Մոնիկա Բելուչին Valentino ապրանքանիշի զգեստով. Լուսանկարներ


  
դիտումներ: 1884

Valentino նորաձևության տան զգեստով 52-ամյա իտալացի դերասանուհու շքեղ կերպարը գերել է բոլորին

Նախօրեին իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչիի մրցանակների թիվը ևս մեկով է ավելացել:

Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում անցկացված կինոփառատոնի շրջանակներում դերասանուհին կինեմատոգրաֆի զարգացման մեջ ունեցած ավանդի համար Donostia Award մրցանակի է արժանացել: Գրում է Elle.ru-ն:

Բեմ 52-ամյա դերասանուհին աշխարհահռչակ Valentino նորաձևության տան փոշոտ-վարդագույն, մանրածալքավոր զգեստով է բարձրացել: Իսկ Cartier ոսկերչական ապրանքանիշի մանյակը ընդգծել էր դերասանուհու զգեստի լանջաբացվածքը: Նույն երանգի պայուսակով դերասանուհին ավարտել էր շքեղ կերպարը:

Դիմահարդարման հարցում Բելուչին նախընտրել էր աչքերն ընդգծել, իսկ մազերն արձակած թողել:

օրվա կերպար-Մոնիկա Բելուչի

օրվա կերպար-Մոնիկա Բելուչի

օրվա կերպար-Մոնիկա Բելուչի

օրվա կերպար-Մոնիկա Բելուչի

օրվա կերպար-Մոնիկա Բելուչի

օրվա կերպար-Մոնիկա Բելուչի





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: