Թրամփը շնորհավորել է Մերկելին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Պարբերականի փոխանցմամբ` հեռախոսազրույցի ընթացքում քաղաքական գործիչները քննարկել են ԿԺԴՀ-ի վրա դիվանագիտական և տնտեսական ճնշման խստացման անհրաժեշտությունը:
«Անհրաժեշտ է օգտագործել խաղաղ կարգավորման բոլոր միջոցները», - պարբերականը մեջբերում է Գերմանիայի կանցլերի խոսքերը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին երկրում բարեհաջող ընտրություններ ցանկանալու կապակցությամբ:
ԶԼՄ-ները նաև հայտնել էին, որ Անգելա Մերկելը չի աջակցում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը` Վաշինգթոնի և դաշնակիցների համար սպառնալիքի դեպքում Հյուսիսային Կորեան ամբողջությամբ ոչնչացնելու հարցում: