Հայերեն   English   Русский  

Կայացավ «Ժառանգություն» կուսակցության տասներորդ համագումարը. Հովհաննիսյանը վերընտրվեց

դիտումներ: 1323

28 հունիսի 2014թ., Երեւան: Այսօր «Անի Պլազա» հյուրանոցի նիստերի դահլիճում, ՀՀ օրհներգի կատարումից հետո, բացվեց «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարը՝ 150 պատվիրակներիմասնակցությամբ:

Հաստատվեցին համագումարի օրակարգը, քարտուղարության եւ հաշվիչ հանձնաժողովի կազմերը: Լսվեցին եւ ի գիտություն ընդունվեցին կուսակցության վարչության, Ազգային ժողովի համանուն խմբակցության ու Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության հաշվետվությունները, որոնք ներկայացրին համապատասխանաբար Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը եւ Անահիտ Բախշյանը:

Համագումարում ծրագրային ելույթով հանդես եկավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ի մասնավորի անդրադառնալով նախորդ համագումարից հետո անցած ժամանակաշրջանում տեղի ունեցած հասարակական-քաղաքական կյանքի առանցքային խնդիրներին ու արտաքին քաղաքականության մարտահրավերներին:

Այնուհետեւ համագումարը լսեց Կանոնադրական հանձնաժողովի հաշվետվությունը, որը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Լիգիա Մելքումյանը, եւ միաձայն ընդունեց «Կուսակցության կառուցվածքն ու կառավարումը» բաժնում առաջարկված երկու փոփոխությունները: Ըստ այդմ՝ կուսակցության վարչության թվակազմը 11 անդամից հասցվեց 15-ի, ինչպես նաեւ սահմանվեց, որ հետայսու ՀՀ իշխանության ներկայացուցչական մարմիններում՝ ԱԺ-ում եւ մայրաքաղաքի ավագանիում, «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարները կուսակցության վարչության նիստերին կմասնակցեն խորհրդակցական ձայնի իրավունքով, եթե վարչության ընտրված անդամներ չեն հանդիսանում:

Հետմիջօրեին տեղի ունեցան նոր վարչության առաջադրված թեկնածուների, ինչպեսեւ Վերստուգիչ ու Կանոնադրական հանձնաժողովների ընտրությունները:

Նոր վարչության կազմում ընտրվեցին կուսակցության հիմնադիր-նախագահ ՐաֆֆիՀովհաննիսյանը, մանկավարժներ ԱնահիտԲախշյանը եւ ԱրմենՄարտիրոսյանը, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը, իրավաբան Զարուհի Փոստանջյանը, տնտեսագետներ ԳագիկՄարգարյանը, ՍուսաննաՄուրադյանը եւ Ռշտուն Մարտիրոսյանը, տնտեսագետ-լրագրող Հրայր Մանուկյանը, քաղաքագետներ Ստեփան Հասան-Ջալալյանը, Ֆիլիպ Արզումանյանը եւ Հովսեփ Ղազարյանը, ոճաբան Գայանե Աբասյանը, աշխարհագրագետ Վահագն Հովհաննիսյանը, միջազգայնագետ Անդրանիկ Գրիգորյանը:

Համագումարը միաձայն ընդունեց բանաձեւ՝ վերահաստատելով իր հավատարմությունը համազգային նպատակներին: Նրանում մասնավորապես ասված է. «Հայաստանի փրկության բանաձեւն անփոփոխ է՝ Ազատություն, Ինքնիշխանություն եւ Ազգային շահ: Միայն այն ժամանակ եւ այն հանգամանքում մենք արժանի կլինենք մեր Դրոշին, երբ կարողանանք հաղթահարել նեղկուսակցական, խմբակային շահերը եւ բոլորանվեր, համերաշխված գործել Սահմանադրական Հեղափոխության, այն է՝ արտահերթ ամբողջական իշխանափոխության միասնական օրակարգով՝ առանց հապաղելու, առանց տուրք տալու քաղաքական խաղերին ու պատեհապաշտական նկրտումներին»:

Ավելիուշ տեղի ունեցավ նորընտիրվարչության անդրանիկ նիստը, որտեղ «Ժառանգություն» կուսակցությանվարչությաննախագահընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ՝ Արմեն Մարտիրոսյանը, քարտուղար՝ Գայանե Աբասյանը, միջազգայինհարաբերությունների գլխավոր քարտուղար` Զարուհի Փոստանջյանը, եւ մամլո քարտուղար՝ Դավիթ Սանասարյանը:

«Ժառանգություն» կուսակցության տասներորդ համագումարի ընդունված Բանաձեւի ամբողջական տարբերակը կարդացեք հետեւյալ հղումով.

http://heritage.am/hy/component/content/article/346-x-resolution

«Ժառանգություն»կուսակցությանլրատվականծառայություն

Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: