Սպիտակ տունն ուսումնասիրում է աշխատանքային նպատակներով խորհրդականների անձնական փոստարկղի օգտագործումը
Հաղորդվել է, որ ներքին հետաքննությունը կանդրադառնա պետության ղեկավարի դստեր և խորհրդական Իվանկա Թրամփի և վերջինիս ամուսնու` Ջարեդ Քուշների նամակագրությանը: Գրում է Russian.rt.com-ը:
Պարբերականի տվյալներով` հետաքննությունը կարող է մի քանի ամիս շարունակվել, քանի որ աշխատանքը ուղղված կլինի այն հաղորդագրությունների բացահայտմանը, որոնք վերաբերում են ներգրավված անձանց պետական լիազորություններին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վեց խորհրդականներ պաշտոնական նամակագրության համար անձնական էլեկտրոնային փոստարկղեր են օգտագործել:
Բացի այդ, ամերիկյան American Oversight իրավապաշտպան կազմակերպությունը ԱՄՆ-ի նախագահի դստերը պետության ղեկավարի խորհրդականի պաշտոնում կառավարական լիազորությունների իրականացման համար անձնական էլեկտրոնային փոստարկղ օգտագործելու մեջ է մեղադրել: